Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Րոպե առաջ պետք է թողնել ծխելը

Ծխելը թողնելուց 20 րոպե հետո արյան ճնշումն ու զարկերակի աշխատանքը կանոնավորվում է: 8 ժամ հետո ածխածնի օքսիդի եւ նիկոտինի քանակը արյան մեջ կրկնակի նվազում է: 24 ժամ հետո օրգանիզմը ամբողջովին մաքրված է ածխածնի օքսիդից: 48 ժամ հետո նիկոտինը ամբողջովին դուրս է գալիս օրգանիզմից, բարելավվում է համի եւ հոտառության զգացողությունը:

 

72 ժամ հետո շնչառությունը դառնում է համաչափ: 2-12 շաբաթ հետո բարելավվում է արյան շրջանառությունը: 3-9 ամիս հետո շնչառության հետ կապված բոլոր խնդիրները լուծվում են: 5 տարի անց սրտային կաթվածի հավանականությունը 2 անգամ նվազում է, քան ծխողների մոտ: 10 տարի անց կրկնակի անգամ նվազում է թոքերի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, քան ծխողների մոտ:

 

Բուսական ծագում ունեցող սնունդը կարող է կանխել հիպերտոնիայի առաջացումը

 

Բուսական ծագում ունեցող սպիտակուցների բաղադրության մեջ մտնող ամինաթթուները առաջացնում են երակային ճնշման իջեցում: Ամերիկացի մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել բոլորին հասանելի այս մեթոդը հիպերտոնիայի եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կոմպլեքս բուժման մեջ:

 

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սննդի մեջ պարունակվող գլուտամինային թթվի 5 տոկոսը կարող է նպաստել, որ արյան ճնշումը 1,5-3մմ իջնի սնդիկի սյան վրա: Ըստ այս հետազոտության էլ մասնագետները հաշվել են, որ արյան ճնշման ցուցանիշի 2մմ կրճատումը 6 տոկոսով նվազեցնում է` ուղեղի կաթվածից, իսկ 4 տոկոս` սրտային հիվանդություններից մահացության վտանգը:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ